Եվ եղավ այնպես, որ իմ հայրը՝ Լեքին, արույրե թիթեղների վրա գտավ նաև իր հայրերի տոհմաբանությունը. ուստի, նա իմացավ, որ ինքը Հովսեփի հետնորդն էր. այո, այսինքն, այն Հովսեփի, որը Հակոբի որդին էր, որը վաճառվել էր Եգիպտոս, և որը Տիրոջ ձեռքով պահպանվել էր, որպեսզի կարողանար իր հորը՝ Հակոբին և նրա ողջ գերդաստանը պահել սովից ոչնչանալուց:
Լեքին արույրե թիթեղներում գտնում է իր տոհմագրությունը և իմանում, որ սերում է Եգիպտոսի Հովսեփից։
Ահա, իմ որդինե՛ր, ես փափագում եմ, որ դուք հիշեք պահել Աստծո պատվիրանները. և ես կկամենայի, որ դուք հայտարարեք այս խոսքերը ժողովրդին: Ահա, ես տվել եմ ձեզ մեր առաջին ծնողների անունները, ովքեր դուրս էին եկել Երուսաղեմի հողից. և այս ես արել եմ, որ երբ դուք հիշեք ձեր անունները, դուք կարողանաք հիշել նրանց. և երբ դուք հիշեք նրանց, դուք կարողանաք հիշել նրանց գործերը. և երբ դուք հիշեք նրանց գործերը, դուք կարողանաք իմանալ, որ ասվել է, և նաև գրվել, որ դրանք բարի էին:
Հելամանն իր որդիներին անվանեց արդար նախնիների անուններով, որպեսզի այդ անունները հիշելով՝ նրանք հիշեն իրենց նախահայրերի բարությունը։
Արդ, այս մարգարեությունն Ադամը խոսեց, շարժվելով Սուրբ Հոգու կողմից, և մի տոհմաբանություն էր պահվել Աստծո զավակների կողմից: Եվ դա Ադամի սերունդների գիրքն էր, որն ասում էր. Այն օրը, երբ Աստված ստեղծեց մարդուն, Աստծո նմանությամբ արարեց նա նրան.
Ադամի օրերից պահվել է Աստծո զավակների տոհմագրությունը՝ առաջին գրանցված ընտանեկան գրառումը։
Բայց հայրերի, այսինքն՝ հայրապետների հիշատակարանը, Քահանայության իրավունքի վերաբերյալ, Տերը՝ իմ Աստվածը, պահպանել էր իմ ձեռքում. հետևաբար, ստեղծման սկզբի մասին և նաև մոլորակների և աստղերի մասին, ինչպես որ դրանք հայտնի էին դարձվել հայրերին, ես մի գիտելիք եմ պահել մինչև իսկ այս օրը, և ես կջանամ գրել այդ բաներից մի քանիսն այս հիշատակարանի մեջ, իմ ժառանգների օգտի համար, որոնք կգան ինձանից հետո:
Աբրահամը պահպանեց իր հայրերի գրառումները և գրեց իր սերունդների օգտի համար։

Ես կարող էի տալ դրա ավելի պարզ թարգմանությունը, բայց ինչպիսին որ այն կա, բավական պարզ է իմ նպատակի համար: Այս դեպքում բավական է իմանալ, որ երկիրը կզարկվի անեծքով, եթե ինչ-որ ձևի մի կապակցող օղակ չլինի հայրերի և զավակների միջև, ինչ-որ մի նյութի շուրջ,– և ահա, ո՞րն է այդ նյութը: Դա մկրտությունն է մահացածների համար: Քանզի առանց նրանց, մենք չենք կարող կատարյալ դառնալ. ոչ էլ նրանք կարող են առանց մեզ կատարյալ դառնալ: Այդպես էլ ոչ նրանք, ոչ էլ մենք չենք կարող կատարյալ դառնալ առանց նրանց, ովքեր նույնպես մահացել են ավետարանի մեջ. քանզի անհրաժեշտ է, ժամանակների լրության տնտեսության մուտք գործելիս, տնտեսություն, որն այժմ սկսում է մուտք գործել, որ լրիվ ու ամբողջական ու կատարյալ մի միացում լինի, և տնտեսությունների ու բանալիների ու զորությունների ու փառքերի փոխկապակցում տեղի ունենա, և հայտնի դարձվի Ադամի օրերից մինչև ներկա ժամանակը: Եվ ոչ միայն սա, այլ նաև այն բաները, որոնք երբեք հայտնի չեն դարձվել աշխարհի հիմնադրումից ի վեր, այլ պահվել են իմաստուններից ու գիտուններից, պիտի հայտնի դարձվեն մանուկներին ու կաթնակերներին՝ ժամանակների լրության այս տնտեսության ժամանակ:
Մահացածների համար աշխատանքը «կապակցող օղակն» է, որը սերունդները միացնում է մեկ կատարյալ միության մեջ։
Եղբայրնե՛ր, արդյոք չպե՞տք է մենք շարունակենք այս մեծ գործը: Գնացե՛ք առաջ և ոչ թե ետ: Քաջությո՛ւն, եղբայրնե՛ր. և առա՛ջ, առաջ դեպի հաղթանակ: Թող ձեր սրտերը ցնծան և մեծապես ուրախանան: Թող երկիրը երգով բռնկվի: Թող մահացածները հավերժական գովքի օրհներգ ասեն Էմմանուել Թագավորին, որը, նախքան աշխարհի լինելը, կարգել է այն, ինչը մեզ հնարավորություն կտա բանտից փրկագնելու նրանց. քանզի բանտարկյալները պիտի ազատվեն:
Ջոզեֆ Սմիթի ուրախ կոչը՝ առաջ գնալ մահացածներին փրկագնելու գործում, քանզի բանտարկյալները պիտի ազատվեն։
Ահա, Տիրոջ մեծ օրը մոտ է. և ո՞վ կկարողանա մնալ նրա գալու օրը, և ո՞վ կկարողանա կանգնել, երբ նա երևա: Քանզի նա նման է զտողի կրակին և թափիչի օճառին. և նա պիտի նստի, իբրև արծաթ զտող և մաքրող, և պիտի մաքրագործի Ղևիի որդիներին և զտի նրանց ոսկու և արծաթի պես, որպեսզի նրանք արդարությամբ ընծա մատուցեն Տիրոջը. Եկեք, ուրեմն, որպես եկեղեցի և ժողովուրդ, և որպես Վերջին Օրերի Սրբեր, արդարությամբ ընծա մատուցենք Տիրոջը. և եկեք նրա սուրբ տաճարում, երբ այն կառուցվի, ներկայացնենք մի գիրք, որը կպարունակի մեր մահացածների գրանցումները, որն արժանի կլինի ամեն ընդունելության:
Սրբերը հրավիրվում են տաճարում ներկայացնելու արժանի գիրք, որը պարունակում է իրենց մահացածների գրառումները։